
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը եղել է դրական: Տեղեկությունը հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
«Վարչապետը սահմանված կարգով ինքնամեկուսացել է, հիվանդությունն ընթանում է անախտանիշ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետ Փաշինյանը գործունեությունը կիրականացնի հեռավար: