Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք
Advertisement 1000 x 90

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 17 530 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 78 172 թեստ։

Դրականության ցուցանիշը. օրական – 22,42%, վերջին 14 օրը –15,32%, վերջին 7 օրը – 19,58%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 092 684 դեպք: Ապաքինվել է ևս 5 087 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 977 832:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 39 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 14 813 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 676 520 պատվաստում, օրական՝ 7 661: