Խաղողը օգնում է ներքին օրգանները պահպանել վնասումներից՝ կապված մետաբոլիկ համախտանիշի առաջընթացի հետ, հայտնաբերել են գիտնականները: Ըստ հետազոտության տվյալների, որը երկուշաբթի ներկայացվել է Բոստոնում տեղի ունեցած փորձարարական կենսաբանության կոնֆերանսի ժամանակ, դա պայմանավորված է խաղողում պարունակվող պոլիֆենոլների դրական ազդեցությամբ, հայտնում է newsyou.info-ն:
Մետաբոլիկ համախտանիշը դա արյան ճնշման բարձրացումն է, արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, գոտկատեղի շրջանում ավելորդ ճարպը կամ ցածր HDL (լավ խոլեստերինը) և արյան մեջ եռագլիցերիդի մակարդակի բարձրացումը միաժամանակ:
ՄՀ-ն նշանակալիորեն բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, երկրորդ տիպի շաքարախտի և կաթվածի ռիսկերը: Պարզվել է, որ մրգերի և բանջարեղենների՝ և հատկապես խաղողի օգտագործումը, կարող է նվազեցնել այդ ռիսկերը: