ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Մոսկվան ձգտում է կրճատել դոլարային կախվածությունը, ԱՄՆ–ն հնարավոր ամեն բան անում է իր արժույթի նկատմամբ վստահությունը խաթարելու համար։
«Մենք ձգտում ենք կրճատել կախվածությունը դոլարից, և այդ հարցում մեզ ակտիվ օգնում են ամերիկացիները, քանի որ գրեթե ամեն ինչ անում են, որպեսզի խաթարեն վստահությունը այդ արժույթի նկատմամբ և այն ռիսկային դարձնեն ընդհանրապես միջազգային հաշվարկների համար, ոչ միայն ՌԴ-ի, այլև աշխարհի ցանկացած այլ երկրի համար»,– ասել է նախարարը` պատասխանելով Պետդումայի պատգամավորների հարցին։