«Թուրքիան սահմանային պատը քրդերի դեմ է կառուցում»․ Գյուլշեն Քուրթ
Advertisement 1000 x 90

«Թուրքիան սահմանային պատը քրդերի դեմ է կառուցում»․ Գյուլշեն Քուրթ

Թուրքիան, Իրանի հետ սահմանին ԵՄ-ի ֆինանսավորմամբ պատ կառուցելով՝ փախստականների հոսքը վերահսկելուց բացի, նպատակ ունի իրարից մեկուսացնել սահմանի 2 կողմերում ապրող քրդերին: Այս մասին հայտարարել է Վանի «Սերհաթ» միգրացիոն ուսումնասիրությունների ասոցիացիայի ղեկավար Գյուլշեն Քուրթը: Հաղորդում է Ermenihaber.am-ը։

«Թուրքիան դա անում է ազգակից մարդկանց իրարից բաժանելու համար: Դեռևս հին ժամանակներից սկսած մարդիկ սահմանին առևտուր են անում իրար հետ: Դա միևնույն ժամանակ ապրուստի միջոց էր, սակայն հիմա կառուցվող պատերով դրա վերջն էլ են տալիս՝ մարդկանց դատապարտելով սովի: ԵՄ-ից ստացվող փողերով փախստականների անցումները կանխելուց, ավելի շատ ցանկանում են այնտեղ ապրող մարդկանց իրար հետ ունեցած կապերը խզել»,- ասել է Քուրթը:

Վերջինս նկատել է, որ Թուրքիա անցնող աֆղան փախստականները որևէ օրինական կարգավիճակ չունեն այդ երկրում, և Անկարան որևէ կերպ չի ցանկանում կարգավորումներ մտցնել այդ ոլորտում: Նրա պնդմամբ՝ այդ պատճառով Թուրքիայում խախտվում են աֆղան փախստականների կյանքի ու առողջության իրավունքները. նրանք բռնության են ենթարկվում թուրք սահմանապահների ու խտրական վերաբերմունքի արժանանում տեղացիների կողմից:



Նման նյութեր