Տղամարդու մեջ կարևորում եմ երջանկացնելու արվեստը. Լիլիթ Հարոյան. life.panorama.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տղամարդու մեջ կարևորում եմ երջանկացնելու արվեստը. Լիլիթ Հարոյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է Լիլիթ Հարոյանը, ում հեռուստադիտողն այժմ տեսնում է «Change» սիթքոմում` Հովհաննես Ազոյանի հերոսի` Մարսելի կնոջ կարգավիճակում:

-Լիլիթ, նախևառաջ մի փոքր պատմե՞ք Ձեր մասին, ի՞նչ կրթություն, ի՞նչհետաքրքրություններ ունեք:

– Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի «Հոգեբանության» ֆակուլտետը, նաև սովորել եմ Երգի պետական թատրոնի «Հաղորդավարության» բաժինը: Սիրում եմ հետաքրքիր զրույցներ, լավ երաժշտություն, պարում եմ ու զբաղվում եմ յոգայով:

-Դերասանական կրթություն չունեք, հետաքրքիր է կերպարներ կերտելիս, այս ոլորտումստեղծագործելիս ի՞նչ դժվարությունների եք հանդիպում և ո՞ւմ խորհուրդներն եք առավելշատ կարևորում:

– Այո, դերասանական կրթություն չունեմ, կերպարներս կերտելիս ինձ օգնում է մասնագիտությունս. Փորձում եմ մտնել կերպարիս հոգեբանության մեջ, հասկանալ իրեն ու դառնալ ինքը: Կարևորում եմ այս ոլորտում պրոֆեսիոնալների խորհուրդները, ինչպես նաև հաշվի եմ առնում հարազատներիս կարծիքը:

-Հեռուստադիտողը հիմա Ձեզ տեսնում է «Change» սիթքոմում, սա արդեն երկրորդհումորային նախագիծն է: Կատագերգության ժանրը ընտրելը Ձեր ընտրությո՞ւնն է, թեռեժիսորների:

– Առաջարկներ շատ եմ ունենում տարբեր ժանրերում նկարահանվելու: Թե ինչու կատագրեկություն, պատասխանը մեկն է` մարդկանց ժպիտ, ծիծաղ ու դրական էմոցիաներ փոխանցելու համար: Մենք օրվա ընթացքում ամենաքիչը երեք մարդու պետք է ժպիտ պարգևենք: Միաժամանակ պետք է ասեմ, որ շատ շուտով ինձ կտեսնեք նաև այլ նախագծում, այդ թվում այլ ժանրերում ևս:

-Խոսելով սիթքոմի մասին` հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը ներքին անցուդարձի, դերասանական անձնակազմի և ընդհանուր ստեղծագործական խմբի հետ աշխատանքիմասին:

– «Change» սիթքոմը հիանալի անձնակազմ ունի, սա ֆանտաստիկ աշխատասեր մարդկանց ընտանիք է: Սիրում եմ անխտիր ամենքին, բոլորը օգնում են միմյանց, ոգևորում. մեզ մոտ շատ դրական մթնոլորտ է տիրում:

-Բացի սիթքոմից ի՞նչ այլ ծրագրեր ունեք:

– Արդեն երկու տարի է հիմնադրել եմ հոգեբանական կենտրոն, այդպիսով փորձում եմ կատարելագործվել նաև իմ առաջին մասնագիտությունում: Հեռուստատեսային աշխատանքում ևս կլինեն անակնկալներ:

– Նաև յոգայով եք զբաղվում, սա Ձեզ համար հոբբի՞ է:

– Յոգան իմ տարերքն է, իմ ապրելաոճը, այն գիտություն է, որի մեջ գտել եմ բոլոր հարցերիս պատասխանները:

-Տղամարդու մեջ ո՞ր հատկանիշն եք ամենաշատը կարևորում և ի՞նչը չեք հանդուրժում:

– Տղամարդու մեջ կարևորում եմ երջանկացնելու արվեստը, հիանալու, հասկանալու կարողությունը, անկեղծությունը, հումորը, որոշում կայացնելու ունակությունը, հավատարմությունը, մտածողության լայնածավալությունը, ինտելեկտն ու գիտակցության մակարդակը, պահելաձևը և այլն: Ոչինչ չկա, որ չհանդուրժեմ, ուղղակի կփորձեմ հասկանալ պատճառն ու օգնել դիմացինիս:

Ամբողջությամբ՝ life.panorama.am



Նման նյութեր