Լիլիթ Բադանյանը՝ Հայկ Չոմոյանի հետ սիրավեպի լուրերի մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լիլիթ Բադանյանը՝ Հայկ Չոմոյանի հետ սիրավեպի լուրերի մասին

Դերասան Հայկ Չոմոյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել ժամանցի կենտրոններից մեկում։

Հայկի տարեդարձի միջոցառումից հետո մեծ թափով տարածում գտավ իր և դերասանուհի Լիլիթ Բադանյանի տանգոյի տեսանյութը, որին հաջորդեցին խոսակցությունները, որ զույգը սիրավեպ ունի։ Tert.am Life–ն այս մասին խոսել է Լիլիթի հետ։

«Ինձ շատ են գրում այդ թեմայով։ Իրականում ես և Հայկը զուտ ընկերական հարաբերություններ ունենք։ Մենք նկարահանվում ենք նույն նախագծում, շատ ջերմ հարաբերություններ ունենք, բայց նկարահանման հրապարակից դուրս շփում չունենք։ Նրա տարեդարձին հրավիրված էինք ամբողջ կոլեկտիվով»,– ասաց Լիլիթը։

tert.am