Արամ MP3-ին Շերլոկ Հոլմսի իր կերպարի և հեռուստաֆիլմի մասին. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արամ MP3-ին Շերլոկ Հոլմսի իր կերպարի և հեռուստաֆիլմի մասին. life.tert.am

«Շերլոկ Հոլմս» ամենառեյտինգային հեռուստասերիալին շատերն են սպասել: Հեռուստասերիալի ստեղծագործական կազմն այս տարի կինոմաններին Ամանորին անակնկալ մատուցեցին՝ հունվարին 1-ից ցուցադրելով 4-րդ սեզոնը:

Այս օրերին Շերլոկ Հոլմսի կերպարն արդիական է: Համացանցում հաճախ կարող ենք հանդիպել Շերլոկի գլխարկով, կերպարով լուսանկարների:

Երգիչ Արամ Mp3-ին նույնպես Instagram-ում հրապարակել է Շերլոկ Հոլմսի կերպարով լուսանկար: Tert.am Life-ը կապ հաստատեց երգչի հետ՝ պարզելու կերպարի մասին մանրամասներ:

«Ֆոտոշարքն արվել էր Նոր տարվա նախաշեմին: Լուսանկարի հեղինակը Վահան Ստեփանյանն է: Այն արվել է նախագծի համար: Նրան նմանակել իսկապես դժվար է: Շատ եմ սիրում Շերլոկ Հոլմսի կերպարը: Կարծում եմ նման մարդ չկա, որ չսիրի Շերլոկի կերպարը»,- ասաց Արամը:

Ամբողջությամբ՝ life.tert.am