Պանդեմիայի ժամանակ մարդիկ ավելի հաճախ մղձավանջներ են տեսնում, ինչը զգալիորեն նվազեցնում է կյանքի որակը եւ քնի պակասը։ Նոր ուսումնասիրության մեջ փորձագետները համեմատել են մարդկանց քնի ցուցանիշները համաճարակի ժամանակ եւ դրանից առաջ:
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ հինգ մայրցամաքների 14 երկրներից 34-44 տարեկան 544 մարդ մասնակցել է հարցմանը։
Ինչպես եւ սպասվում էր, համաճարակի ընթացքում քնի որակը զգալիորեն նվազել է բոլոր մասնակիցների մոտ: Նշվում է, որ բոլորի մոտ քնի ժամանակ ակտիվություն է ցուցաբերվել։ Հատկանշական է, որ հաճախականությունը եւ ակտիվության բարձրացումը անմիջականորեն կապված են եղել COVID-19-ի հետ։ Որքան ծանր է ընթացել հիվանդությունը, այնքան հիվանդի քունն ավելի անհանգիստ է եղել։
Համաճարակի առաջին ալիքի ժամանակ անցկացված մեկ այլ հետազոտության ընթացքում Ֆինլանդիայի հետազոտողները գրանցել են 4200 կամավորների երազների բովանդակությունը։ Արհեստական ինտելեկտը ստեղծել է երազների 33 կլաստեր, այդ թվում՝ 20 մղձավանջային կլաստերներ։
Ըստ գիտնականների՝ դրանց 55%-ն ուղղակիորեն կապված է եղել համաճարակի հետ։ Մարդիկ տեսել են երազում, որ վարակվել են կամ իրենց տարեց ազգականներից մեկը հիվանդացել է կամ ինչ-որ մեկը մղձավանջի մեջ տեսել է սոցիալական հեռավորության խախտում եւ անձնական պաշտպանության միջոցների հետ կապված խնդիրներ։