Թբիլիսիում ՌԴ ներկայացուցչության շենքի վրա ցուցադրվել են Ուկրաինայի դրոշը և ՆԱՏՕ-ի զինանշանը
Advertisement 1000 x 90

Թբիլիսիում ՌԴ ներկայացուցչության շենքի վրա ցուցադրվել են Ուկրաինայի դրոշը և ՆԱՏՕ-ի զինանշանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա պրոյեկտորի միջոցով ցուցադրվել է Ուկրաինայի դրոշի և ՆԱՏՕ-ի զինանշանի պատկերը։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է վրացի քաղաքագետ Եգոր Կուրոպտևը։

Շենքի վրա նաև ցուցադրվել է «Փառք Ուկրաինային» գրությունը և սպիտակ-կարմիր ծաղիկ (Վրաստանի դրոշի գույները): Ամբողջ ընթացքում հնչել է Ուկրաինայի օրհներգը։

Վրաստանում ՌԴ հյուպատոսությունը փակ է 2008 թվականից։ Այժմ այն կոչվում է Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը կից Ռուսաստանի շահերի ստորաբաժանում։

 



Նման նյութեր