Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում փոխել բնակավայրը. Խոսնակ. Panorama.am
Advertisement 1000 x 90

Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում փոխել բնակավայրը. Խոսնակ. Panorama.am

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը:

Հիշեցնենք՝  մամուլում գրված է, որ Ռոբերտ Քոչարյանը հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում:

«Ռոբերտ Քոչարյանը բնակվել, բնակվում է Երևանում և չի պատրաստվում փոխել բնակավայրը: Միացյալ Նահանգներում վերջին անգամ եղել է 2014 թվականին՝ ընդամենը մեկ շաբաթով»,-պարզաբանեց խոսնակը:

Ինչ վերաբերում է Քոչարյանի քաղաքական ծրագրերին, Սողոմոնյանն ասաց, առայժմ հստակ ոչինչ չկա ասելու:

«Նա առաջիկայում հարցազրույց կտա, որտեղ կանդրադառնա հանրությանը հետաքրքրող ներքաղաքական բոլոր հարցերին», -հավելեց Վիկտոր Սողոմոնյանը:



Նման նյութեր