«Արդյոք այն խնդիրները, որոնց մասին Դուք բարձրաձայնեցիք այսօր, բարձրացրե՞լ եք Սերժ Սարգսյանի առջև». Կարեն Քոչարյանը՝ Գագիկ Ծառուկյանին
Advertisement 1000 x 90

«Արդյոք այն խնդիրները, որոնց մասին Դուք բարձրաձայնեցիք այսօր, բարձրացրե՞լ եք Սերժ Սարգսյանի առջև». Կարեն Քոչարյանը՝ Գագիկ Ծառուկյանին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հատված Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից.
«Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն և ապագայի նկատմամբ անվստահություն»:

Իսկ հիմա հարց պարոն Ծառուկյանին
Հարգելի պարոն Ծառուկյան
Վերջին 6-7 ամիսների ընթացքում Դուք հաճախ հանդիպում էիք Սերժ Սարգսյանի հետ, իրար հետ ուրախանում օլիմպիական հաղթանակներով, իրար հետ բաժակ էիք բարձրացնում, գավաթ էիք նվիրում և այլն: Արդյոք այն խնդիրները, որոնց մասին Դուք բարձրաձայնեցիք այսօր, բարձրացրե՞լ եք Սերժ Սարգսյանի առջև: Եթե այո, ապա ի՞նչ պատասխան եք ստացել, իսկ եթե ոչ՝ ապա ինչո՞ւ չեք բարձրացրել»:



Նման նյութեր