Անգլիայում վերացվել է դիմակ կրելու, պատվաստման անձնագիր ցույց տալու պահանջը
Advertisement 1000 x 90

Անգլիայում վերացվել է դիմակ կրելու, պատվաստման անձնագիր ցույց տալու պահանջը

Այսօրվանից Անգլիայում դադարեցվում է խանութներում և հասարակական տրանսպորտում պարտադիր դիմակ կրելու, տնից աշխատելու և պատվաստման անձնագիր ցույց տալու պահանջը, հաղորդում է The Guardian պարբերականը։

Պատվաստման անձնագիր չի պահանջվի գիշերային ակումբներ, զանգվածային միջոցառումների վայրեր, ֆուտբոլային մարզադաշտեր այցելելու համար, սակայն որոշ հաստատություններ կարող են իրենց ցանկությամբ պահանջել այցելուներից պատվաստման կարգավիճակը ցույց տվող փաստաթուղթ կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։

Ըստ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի՝ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ երկրում քովիդի դեմ պատվաստումների ծրագիրը հաջողությամբ է ներդրվել, բացի դրանից՝ բժիշկներն ավելի լավ են հասկանում՝ ինչպես բուժել վիրուսը։

Վերջին մի քանի օրերի ընթացքում Անգլիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը բավական նվազել է։



Նման նյութեր