ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 27-ի 111 Ա որոշմամբ հաստատվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը:
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար (խորհրդի նախագահ)
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Մարդու իրավունքների պաշտպան
Վ. Քոչարյան – Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ
Վ. Հովակիմյան – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Է. Մարուքյան – «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ
Մ. Մելքոնյան – «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ
Ա. Սաքունց – «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Տ. Եգորյան – «Իրավունքի Եվրոպա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ
Դ. Իոաննիսյան – «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: