Մերկ կինը բողոքի ակցիա է կազմակերպել Ուկրաինայի նախագահի գրասենյակի մոտ՝ պահանջելով պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկիից անհապաղ չեղարկել պաշտպանության նախարարության՝ կանանց համար պարտադիր զինվորական հաշվառման մասին հրամանը:
«Երկիր» պարբերականի հրապարակած լուսանկարներում երևում է, որ կնոջ ձեռքի վրա գրված է Femen, իսկ մեջքին ու կրծքին՝ կարմիր ներկով կարգախոսներ։ Նախագահի գրասենյակի պահպանությունն արագ ծածկել է բողոքող կնոջն իր իսկ մուշտակով։ Femen շարժման կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ կանայք պետք է ռազմական հակամարտություններին մասնակցեն բացառապես կամավոր հիմունքներով: «Պետությունը կանանց մարտական գործողությունների պարտադրելու բարոյական իրավունք չունի»,- ընդգծում են կազմակերպությունում։
Նշենք, որ Ուկրաինայի ՊՆ-ն անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին հրապարակել է հրաման, որն ընդլայնում է այն կանանց մասնագիտությունների ցանկը, որոնք ենթակա են զինվորական հաշվառման: