Բանակի 30-ամյակը չնշել նշանակում է հրաժարվել ՀՀ-ից. փորձագետ. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Բանակի 30-ամյակը չնշել նշանակում է հրաժարվել ՀՀ-ից. փորձագետ. pastinfo.am

Բանակի 30-ամյակը չնշել, Հանրապետության հրապարակը թողնել դատարկ, դա նշանակում է՝ հրաժարվել ՀՀ-ից։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Գևորգ Գևորգյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետն ասում է՝ պրոֆեսիոնալ բանակ է ստեղծելու, Գևորգ Գևորգյանը նկատեց՝ պրոֆեսիոնալ բանակը չեն ստեղծում բանակը կազմաքանդելով ու կազմալուծելով։

«Պրոֆեսիոնալ բանակը չեն ստեղծում՝ դելետանտներին բանակի ղեկավար նշանակելով, պրոֆեսիոնալ բանակ չեն ստեղծում ապազգային տարրերով։ Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու համար պետք է բանակի թիկունքը բարձրացնել»,-նշեց ռազմական փորձագետը։

Գևորգ Գևորգյանը նշում է, որ գործող իշխանությունն առանց նախապայմանների Թուրքիայի հետ բանակցությունների է գնում, բանակի տոնը չի նշում, ինչը փորձագետի խոսքով ապազգային գործողություններ են։

«ՀՀ-ի և հայ ժողովրդի միակ երաշխավորը բանակն է։ Բանակի 30-ամյակը չեն նշում։ Իշխանություններն ասում են, որ շտկում են իրենց մեջքը, բայց շտկելու համար իրենք այսօր պետք է ցույց տային իրենց ատամները։ Բանակի զենք-զինամթերքով, զինվորով դուրս գային, շքերթ կազմակերպեին, ինչը թշնամուն ատամ ցույց տալ կնշանակեր»,-ասաց Գևորգ Գևորգյանը։

pastinfo.am



Նման նյութեր