Հռոմի պապը հանդիպում է ունեցել Հռոմից ոչ հեռու գտնվող Գուիդոնիա-Մոնտեչելիո քաղաքի ծխականների հետ և նրանց հետ զրույց անցկացրել իսկական հավատքի շուրջ: Նրա խոսքով՝ այսօր մարդիկ վարժվել են ավելի շատ խոսել, քան գործել, և բոլորովին մոռացել են ամենագլխավորի մասին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ նրանց համար, ովքեր չեն հետևում Աստվածաշնչի պատվիրաններին, իմաստ չունի եկեղեցի հաճախել: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կրկին արտահայտվել է այսպես կոչված քրիստոնեական թութակների դեմ, որոնք շատ են խոսում կրոնի մասին, բայց բարի գործեր չեն անում:
«Եթե ես ասում եմ, որ կաթոլիկ եմ և հաճախում եմ պատարագներին, բայց չեմ շփվում իմ ծնողների հետ, չեմ օգնում իմ տատիկին կամ նրանց, ովքեր կարիքավոր են. ապա այդ դեպքում իմ հավատքն անիմաստ է: Նրանք, ովքեր այդպես են վարվում, իսկական թութակներ են. միայն բառեր, բառեր, բառեր»,- բացատրել է Ֆրանցիսկոս պապը Գուիդոնիա-Մոնտեչելիո քաղաքի բնակիչներին: