Վրաստանի նախագահը հայտնել է Սաակաշվիլիին ներում չշնորհելու պատճառը
Advertisement 1000 x 90

Վրաստանի նախագահը հայտնել է Սաակաշվիլիին ներում չշնորհելու պատճառը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հերթական անգամ հայտարարել է, որ ներում չի շնորհի պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին, քանի որ կարծում է, որ դա կբարձրացնի հասարակության բևեռացումը:

«Սովորաբար ես կատարում եմ իմ խոսքը, և կարծում եմ՝ չկա մեկը, ով կարող էր հակառակի մասին ասել։ Ես խորապես համոզված եմ, որ նման քայլը (ներումը – խմբ.) բևեռացման, այլ ոչ թե ապաբևեռացման պատճառ է լինելու։

Սաակաշվիլիի վերադարձը բևեռացման քայլ էր, և ես ոչինչ չեմ անի, ինչը կբերի բևեռացման»,- ասել է նախագահը։

Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երբեք ներում չի շնորհի Միխեիլ Սաակաշվիլիին:

Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին, այժմ գտնվում է Ռուսթավիի բանտում։ Հայրենիքում նա անցնում է մի քանի քրեական գործերով։ Քաղաքական գործչին հեռակա դատապարտել են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջին դեպքում Սաակաշվիլիին դատապարտել են 3 տարվա ազատազրկման, երկրորդում՝ 6 տարվա ազատազրկման։

shantnews.am



Նման նյութեր