Փիթսբուրգում Բայդենի ժամանումից առաջ կամուրջ է փլուզվել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Փիթսբուրգում Բայդենի ժամանումից առաջ կամուրջ է փլուզվել

ԱՄՆ Փիթսբուրգ քաղաքում կամրջի փլուզում է տեղի ունեցել։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ քաղաք ժամանելուց մի քանի ժամ առաջ, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ կամուրջը, որն ամբողջությամբ ծածկված էր ձյունով, փլվել է Ֆրիկի այգու մոտ։

Ինչպես հայտնել է Փիթսբուրգի հասարակական անվտանգության ծառայությունը, պատահարի շրջանում բնական գազի ուժեղ հոտ է զգացվել:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքով՝ Ջո Բայդենին հայտնել են Փիթսբուրգում կամրջի փլուզման մասին:

«Մեր թիմը կապի մեջ է տեղի և պետական պաշտոնյաների հետ, որոնք շարունակում են տեղեկություններ հավաքել փլուզման պատճառների մասին», – ասված է հաղորդագրության մեջ:

 



Նման նյութեր