
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 10։40-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Ապարանի, Թումանյանի, Աբովյանի (Արզնի) Վայքի, Գորիսի (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վարդենյաց լեռնանցը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Սևանի թերակղզուց Ծովագյուղ (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) ավտոճանապարհին բուք է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: