Լրագրողների դեմ ամենատգեղ վիրավորական խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը. Թագուհի Թովմասյան
Advertisement 1000 x 90

Լրագրողների դեմ ամենատգեղ վիրավորական խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը. Թագուհի Թովմասյան

Լրագրողների դեմ ամենատգեղ վիրավորական խոսքը գեներացրել է Նիկոլ Փաշինյանը և արդեն շղթայական ռեակիցայով այդ վերաբերմունքն իջնում է ներքև, ընդհուպ՝ արդեն պատգամավորներն են հանդգնում ԱԺ թիվ մեկ ամբիոնից վիրավորել լրագրողական համքարության թեկուզ որևէ մեկ ներկայացուցչի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Ըստ պատգամավորի` Նիկոլ Փաշինյանի նպատակն է լրատվամիջոցների նկատմամբ վերաբերմունքը իջեցնել, հասցնել ամենացածր մակարդակի, որովհետև նա շատ լավ գիտի լրատվամիջոցների ուժը, հետևաբար, փորձում է լրագրողների դերակատարումը նսեմացնել մեր երկրում:

«Նրանք անընդհատ տանում են այն թեզը, որ լրագրողները ոչ թե քննադատում, այլ՝ միայն պատվեր են կատարում։ Այսինքն՝ լրագրողներն ազատ մտածող մարդիկ չեն և այդ տրամաբանությունն են փորձում առաջ տանել Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, բայց հայելու հետ պետք չէ կռվել, եթե իրենց արտացոլանքը տեսնում են հայելու մեջ՝ դրա համար հայելին չէ, որ մեղավոր է»,- ընդգծեց Թովմասյանը։

Թագուհի Թովմասյանն ասաց, թե առաջիկա շաբաթվա ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցությունը Էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին նախագիծ է դնելու շրջանառության մեջ, սակայն հարց է` իշխանությունը կգնա՞ այդ քայլին, թե՞ չի գնա:

Որովհետև հասկանում են, որ իրենց գործունեությունը դառնալու է Էթիկայի հանձնաժողովի քննության առարկա, դրա համար դժվարանում եմ ասել՝ ինչ արդյունքի կհասնենք, բայց քայլ չանել չենք կարող», – նշեց նա:

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր