Մամիջանյանը ոչ թե դեմ է քվեարկել պետականամետ զեկույցի, այլ դեմ է քվեարկել նիկոլամետ զեկույցի. Զոհրաբյան
Advertisement 1000 x 90

Մամիջանյանը ոչ թե դեմ է քվեարկել պետականամետ զեկույցի, այլ դեմ է քվեարկել նիկոլամետ զեկույցի. Զոհրաբյան

Ֆինանսական տուգանքներ ճպացնելով լրատվամիջոցների վրա՝ մեկ, երկու, երեք՝ տանելու է լրատվամիջոցի սնանկացմանը և փակմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Չեմ խոսում էլ՝ մեդիաֆիլտների մասին, որոնք դրվել են լրատվամիջոցների ֆեյսբուքյան էջերի վրա»,- նշեց Զոհրաբյանը՝ պատմելով, որ Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանի ապամոնտաժման թեմայով ֆեյսբուքյան գրառում կատարելուց 15 րոպե անց նախազգուշացում է ստացել, որ իր էջը ֆեյսբուքի կողմից վերիֆիկացված է, հանրային կարծիք ձևավորող անձ է և եթե չհեռացնի այդ հրապարակումը, որտեղ արձանն է՝ Թալեաթի գլուխն է, հերթական անգամ սահմանափակումներ կլինեն։

Բացի այդ՝ Զոհրաբյանը հիշեցրեց նաև Վրաստանում գրանցված կազմակերպության միջոցով սև ցուցակ են ներկայացնում, այդ թվում՝ լրատվամիջոցների, որոնք հայտնվում են «Կարմիր գծերի» տակ և տվյալ ԶԼՄ հրապարակումը հայտնվում է կարմիր ազդանշանի տակ, էապես սահմանափակվում է տեսանելիությունը, ինչի արդյունքում նվազում է դիտելիությունը և այդ կերպ՝ սպանում են լրատվամիջոցը։

Հարցին՝ ինչո՞ւ ԵԽԽՎ-ն չի արձագանքում այս գործընթացներին՝ Զոհրաբյանն ասաց. «Առաջինը Հայաստանի իշխանությունների լավ լոբբինգի արդյունքն է, երկրորդը՝ ընդդիմության վատ աշխատանքի արդյունքն է, որովհետեւ ինձ համար հասկանալի չէ՝ ինչու է ընդդիմությունը բոյկոտում միջազգային կառույցները, չի գնում և չի ներկայացնում այս խնդիրները»։ Զոհրաբյանի խոսքով՝ բոլորս էլ գիտենք, որ գործող վարչապետը «ձեռք է տալիս», հարմար է աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին։

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» վերտառությամբ բանաձեւին դեմ քվեարկելուն, Զոհրաբյանն ասաց.

«Ես Հայկ Մամիջանյանի տեղը լինեի ընդհանրապես չէի մասնակցի քվեարկությանը, ելույթով կմոտիվացնեի իմ քվեարկությունը, թե ինչու չեմ մասնակցում, բնականաբար Մամիջանյանը շատ լավ պատասխանել է. ինքը ոչ թե դեմ է քվեարկել պետականամետ զեկույցի, այլ դեմ է քվեարկել նիկոլամետ զեկույցի։ Այդ զեկույցը Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների ծայրից ծայր նիկոլամետ զեկույց էր»։

Աղբյուր` Փաստինֆո