Քաղբանտարկյալների թիվը հայտնի է, բայց քաղաքական հետապնդվողների թիվը՝ ոչ, նրանց թիվն անհամեմատ շատ է. իրավապաշտպան
Advertisement 1000 x 90

Քաղբանտարկյալների թիվը հայտնի է, բայց քաղաքական հետապնդվողների թիվը՝ ոչ, նրանց թիվն անհամեմատ շատ է. իրավապաշտպան

Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ավելին՝ քաղբանտարկյալների թիվը հայտնի է, բայց քաղաքական հետապնդվողների թիվը հայտնի չէ, որովհետև շատ-շատ են նրանք, որոնց նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Միևնույն ժամանակ Իշխանյանն արձանագրեց, որ աշխարհում չկա մի երկիր, որն ընդունի, որ ունի քաղբանտարկյալներ։

«Հայաստանի իշխանությունների բարեկամ Ադբեջանը նույնպես չի ընդունում, որ ունի քաղբանտարկյալներ։ Ավելին՝ Ադրբեջանի ղեկավարը չի ընդունում, որ ունի ռազմագերիներ, նա նրանց համարում է ահաբեկիչներ։ Համաձա՞յն են այդ դիրքորոշմանը ՀՀ իշխանությունները՝ դա այլ հարց է »,- նշեց Իշխանյանը՝ հավելելով, որ շատերի համար զարմանալի է, որ ՄԻՊ-ի թեկնածուն ժխտում է քաղբանտարկյալների հարցը, բայց եթե նա ընդուներ, որ կան քաղբանտարկյալներ՝ չէր առաջադրվի ՄԻՊ-ի պաշտոնում, ավելին, եթե նրա առաքելությունը լիներ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ կհրաժարվեր փոխնախարարի պաշտոնից և չէր առաջադրվի ՄԻՊ-ի պաշտոնում։

Անդրադառնալով Հայոց բանակի կազմավորման տոնը ՊՆ-ի եւ ԳՇ-ի կողմից չշնորհավորելուն, ինչպես նաեւ պետական մակարդակով միջոցառում չկազմակերպելուն՝ Իշխանյանն ասաց, որ ուրախ է դրա համար։ Ըստ Իշխանյանի՝ նրանք իրավունք չունեն շնորհավորել Հայոց բանակի տոնը, նաեւ իրավունք չունեն այդ մասին խոսելու, որովհետեւ նրանք պարտությանն են մատնել մեզ եւ հայոց բանակին՝ իրենց ապիկար կառավարման պատճառով։

«Եթե ես լինեի զինվորական, նրանց որեւէ շնորհավորական կլիներ ինձ համար վիրավորական։ Պատիվ ունեցող զինվորականի համար պետք է վիրավորական լինի նրանց խոսքը։ Նրանք որեւէ ցավ չեն զգում զոհվածների համար»,- նշեց Իշխանյանը։

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր