ՊՆ-ի կողմից Հայոց բանակի տոնը չշնորհավորելու վրա զարմացած չեմ, այս անգամ գուցե անկեղծ են. Խամոյան
Advertisement 1000 x 90

ՊՆ-ի կողմից Հայոց բանակի տոնը չշնորհավորելու վրա զարմացած չեմ, այս անգամ գուցե անկեղծ են. Խամոյան

ՊՆ-ի կողմից Հայոց բանակի տոնը չշնորհավորելու վրա զարմացած չեմ, այս անգամ գուցե կարելի է արձանագրել, որ անկեղծ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի այնպիսի շնորհավորանքի տեքստ էր գրել, կարծես՝ հասել էինք Բաքու։ Մի ամբողջ իշխանություն մասնակցում է Պաշտպանության նախարարի բազմամարդ հարսանիքին և տապալում պետական միջոցառումը։ Պատկերացնում եք՝ 30-րդ տարեդարձի միջոցառումը տապալում են՝ խնջույքի մասնակցության համար։

Իրականում կորոնավիրուսը չի պատճառը, որ հայոց բանակին նվիրված միջոցառումը չկայացավ, այլ ընդամենը փորձել են չբարկացնել Ալիեւին. նա ասում էր՝ չկա հայոց բանակ»,- նշեց Խամոյանը՝ հավելելով, որ ինչպես ականատես եղանք, որ մինչ օրս չեն այցելում Արցախ, որովհետև Ալիևը մատ է թափ տվել իրենց վրա և թույլ չի տալիս այցելելու Արցախ, նույն տրամաբանությամբ՝ երեկ շատերն այդ հետևությունն էին անում, որ ամենայն հավանականությամբ՝ սա Ալիևի հրահանգն է՝ ցույց չտալու, որ գոյություն ունի Հայոց բանակ։

Աղբյուր` Փաստինֆո