Քայլի Ջեները հիշեցնում է, որ Սուրբ Վալենտինի օրն արդեն մոտ է, ուստի սիրելիների համար նվերների գնումը նույնպես պետք չէ հետաձգել։ Աստղը ներկայացրել է իր Kylie Cosmetics ապրանքանիշի նոր հավաքածուն՝ ի պատիվ բոլոր սիրահարների տոնի եւ դա արել է աներեւակայելի գեղեցիկ:
Նոր քամփեյնի համար Քայլին ներկայացել է մեղմ վարդագույն երանգի, համարձակ դեկոլտեով մետաքսյա ներքնազգեստով։ Կարմիր եւ վարդագույն երանգների առատությունը համեմել է կրքոտ կերպարը։ Ի դեպ, դեկորատիվ կոսմետիկայի ամբողջ հավաքածուն հենց այս գունային գամայով է։