ԱՄՆ-ում Կանզաս նահանգի բնակչին ձերբակալել են նախագահ Ջո Բայդենին սպանելու սպառնալիքի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
Կալանավորվածը հայտարարել է, թե իբր Աստված է իրեն ասել գնալ Վաշինգտոն և «կտրել օձի գլուխն ազգի սրտում»։
Ինչպես նշում է New York Post-ը, Կանզասի ոստիկանությունն ավելի վաղ տեղեկացրել էր գաղտնի ծառայությանը, որ կալանավորվածւ զանգահարել է իրենց և ասել, որ Վաշինգտոն է գնում նախագահին տեսնելու համար։
Վերջինս ոստիկաններին ասել էր, որ գնում է Սպիտակ տուն Բայդենին ասելու, որ մարդիկ հոգնել են երկրի պառակտումից։
Կալանավորվածն այս թեմայի վերաբերյալ գրառումներ է կատարել նաև ֆեյսբուքյան էջում օգտագործելով ավելի սպառնալից բառապաշար։
Աղբյուր` Փաստինֆո