Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 370 միլիոնին
Advertisement 1000 x 90

Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 370 միլիոնին

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 369 910 181-ի։

Ջոնս Հոփկինսի համալսարանի ներկայացրած տվյալների համաձայն համաճարակի սկզբից մինչ օրս աշխարհում կորոնավիրուսից մահացել է 5 649 714 մարդ։

Կորոնավիրուսով վարակվածների թվով շարունակում են առաջատարը լինել ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան։ ԱՄՆ-ում այս ընթացքում գրանցվել է քովիդի 74 066 546 դեպք, որից 882 294-ը մահվան ելքով։

Հնդկաստանում քովիդով վարակվածների թիվը կազմում է 40 858 241, իսկ մահացածներինը` 493 198։



Նման նյութեր