Բրիտանացիներն աշխարհում առաջին ավտոբուսային շրջագայությունն են կազմակերպել շների համար
Advertisement 1000 x 90

Բրիտանացիներն աշխարհում առաջին ավտոբուսային շրջագայությունն են կազմակերպել շների համար

Լոնդոնում գործարկել են աշխարհում առաջին ավտոբուսային շրջագայությունը շների և նրանց տերերի համար: Այս ծառայությունը տրամադրվում է անվճար, տեղեկացնում է Daily Mail թերթը:

Մեկ ժամ տևողությամբ շրջագայությունը ներառում է այցելություն Անգլիայի մայրաքաղաքի այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Հայդ-փարքը, Գրին-փարքը, Քենգսինգթոնի Փալաս Գարդենս փողոցը և այլն: Ավտոբուսը կանգ է առնելու դրանցից յուրաքանչյուրի մոտ, որպեսզի շները և նրանց տերերը կարողանան զբոսնել:

Շրջագայության մասնակիցները կկարողանան այցելել ռեստորաններ, որոնց մուտքն ազատ է կենդանիների համար, և մասնագիտացված ատրակցիոններ: Ուղեվարը շրջագայության ընթացքում ներկայացնում է, թե ինչպես է Լոնդոնի պատմությունը կապված շների հետ:

Նշվում է, որ շրջագայությունը գործարկել են հունվարի 16-ին: Ավտոբուսը կերթևեկի օրական երեք անգամ՝ մինչև հունվարի 19-ը ներառյալ:



Նման նյութեր