Valve խաղային ստուդիայի տնօրենն ավելի հարուստ է, քան ԱՄՆ-ի նախագահը
Advertisement 1000 x 90

Valve խաղային ստուդիայի տնօրենն ավելի հարուստ է, քան ԱՄՆ-ի նախագահը

Valve խաղային ստուդիայի հիմնադիրներից մեկի ու ներկայիս տնօրենի՝ Գեյբ Նյուլայի կարողությունը գերազանցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարողությանը:

Forbes-ի տվյալներով՝ Գերբ Նյուլայի կարողությունը 2017 թվականին կազմել է 4,1 մլրդ դոլար: Գեյբն այժմ ղեկավարում է Valve-ն, ինչպես նաև համակարգչային խաղերի վարձույթի առաջատար Steam ընկերությունը: Նյուլայի ստուդիային են պատկանում այնպիսի հայտնի խաղեր, ինչպիսիք են Half-Life-ը, Dota 2-ը և Counter Strike-ը:

Նյուլան Forbes-ի՝ ամենահարուստ մարդկանց 400-յակում զբաղեցնում է 134-րդ տեղը:

Դոնալդ Թրամփը, ով ԱՄՆ-ի նախագահն է, բիզնեսմեն, մեդիամագնատ և դերասան, 2017-ի ընթացքում գրանցել է 3,7 մլրդ դոլարի կարողություն: Նրան են պատկանում շինարարական Trump Organization-ը և  Trump Entertainment Resorts ռեստորանային համալիրը: 2016-ին Թրամփը հայտարարեց, որ հրաժարվում է իր բիզնեսներից՝ իր ուսերին վերցնելով ԱՄՆ նախագահը լինելու պատասխանատվությունը: Forbes-ի՝ ամենահարուստ մարդկանց 400-յակում Թրամփը 156-րդն է:

Սիրարփի Աղաբաբյան

168.am