Սխալ է այն տեսակետը, թե «Օմիկրոնը» պետք է համարել կորոնավիրուսի համավարակի վերջին փուլ։ Նման կարծիք է հայտնել Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։
«Ես չեմ պնդում, որ սա վերջնական փուլն է։ Նման պնդումը սխալ կլիներ այն պարզ պատճառով, որ մենք հիմա խոսում ենք ձեզ հետ, և հենց այս պահին առաջանում են COVID-19-ի նոր մանրէահիմքեր»,- ասել է բժիշկը։
Նա հավելել է, որ դեռ շարունակվում է պայքարը համավարակի հետևանքների դեմ։