«Պատիվ ունեմ» խմբակցությունը արարողակարգային կամ տուրիստական բնույթ ունեցող որևէ այցի չի մասնակցելու. Արթուր Վանեցյան
Advertisement 1000 x 90

«Պատիվ ունեմ» խմբակցությունը արարողակարգային կամ տուրիստական բնույթ ունեցող որևէ այցի չի մասնակցելու. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «Ազատության« եթերում խոսել է ԱԺ պատվիրակության կազմում իր ԱՄՆ այցը չեղարկելու պատճառների մասին:

««Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ արարողակարգային կամ տուրիստական բնույթ ունեցող որևէ այցի չի մասնակցելու», – «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է Ա. Վանեցյանը` ավելացնելով, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնելու ԱԺ նախագահի կողմից ներկայացված հրավերի ժամանակ ի սկզբանե ասվել էր, որ լինելու է հանդիպում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, ուստիեւ ինքը համաձայնել էր մեկնել: «Կարծեցի, որ դա կարևոր հարթակ է, որտեղ մենք՝ որպես Հայաստանի ընդդիմություն, կարող ենք ներկայացնել իշխանության տեսակետից տարբերվող տեսակետ և կկարողանանք միջազգային հանրությանը ներկայացնել, թե ի՞նչ է կատարվում Հայաստանի ներսում, սակայն վերջին պահին ինձ տեղեկացրին, որ փոխվել է պատվիրակության կազմը և Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը մասնակցելու են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը», – նշել է Ա. Վանեցյանն ու ընդգծել. «Իշխանությունն ասում է, թե դա ամերիկյան կողմի պահանջն էր, որ հայկական կողմից երեք հոգի պետք է մանսակցի, սակայն փաստացի մենք տեսնում են, որ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը մասնակցում են բացառապես ՔՊ ներկայացուցիչները»:

Ըստ Վանեցյանի, ՔՊ-ն սրանով ասել է՝ մենք ենք իշխանության, մենք կորոշենք՝ ո՞վ կմասնակցի հանդիպմանը:

Աղբյուր` Փաստինֆո



Նման նյութեր