
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է փոփոխել թիմի կազմը: Ըստ անգլիական մամուլի՝ Գվարդիոլան պատրաստվում է իսկական տրանսֆերային գրոհի:
Բրիտանական մամուլը գրում է, որ Գվարդիոլան պատրաստվում է առաջինը լուծել դարպասապահի խնդիրը և փոխարինող գտնել Վիլի Կաբալերոյի համար:
Բացի այդ, Գվարդիոլան նոր ֆուտբոլիստներ է ցանկանում տեսնել բոլոր դիրքերում՝ հատկապես շեշտը դնելով եզրային ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա:
Իսպանացի մասնագետի դիտակետում են հատկապես Պյեռ Էմերիկ Օբամեյանգը և Ալեքսիս Սանչեսը: Գվարդիոլան ցանկանում է ձեռք բերել նաև Ռայան Բերտրանին և Վիրգիլ Վան Դեյկին:
Սիրարփի Աղաբաբյան
168.am