
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը ձերբակալվել է Մանչեսթերի ոստիկանության կողմից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
20-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է բռնաբարության և մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։
Ֆուտբոլիստի ընկերուհին՝ Հարիեթ Ռոբսոնը, ֆուտբոլիստին բռնության մեջ էր մեղադրել և լուսանկարներ հրապարակել։ Դրանից հետո ՄՅՈՒ-ն հայտարարել էր, որ անորոշ ժամանակով ֆուտբոլիստը հեռացվել է մարզումներից և խաղերից։