Այն բանից հետո, երբ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և ֆրանսիացի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն հրաշալի գոլեր հեղինակեցին Անգլիայի Պրեմիեր լիգայում, անընդհատ շարունակվում են քվեարկությունները՝ պարզելու, թե վերջիվերջո ո՞րն է այս գոլերից լավագույնը:
Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն ևս խոսել է այս գոլերի մասին՝ նշելով, որ անակնկալի է եկել, որ մի շաբաթում երկու նման գոլեր են խփվել:
«Չեմ կարող ասել, թե արդյոք ոգեշնչվա՞ծ էի այդ գոլից, թե՞ ոչ, բայց մտածում եմ, որ իմ գոլն ավելի լավն էր: Ի՞նչ եք կարծում:
Բոլորն ինձ փորձում են՝ ասելով, որ Մխիթարյանի գոլն ավելի լավն էր: Անգամ խաղընկերներս էին հանդերձարանում ծաղրում ինձ՝ ասելով, որ Մխիթարյանի գոլն ավելի լավն էր: Բոլորս շատ ուրախացանք այդ գոլերից»,- նշել է Ժիրուն:
Սիրարփի Աղաբաբյան
168.am