Նյու Յորքում մահացած են գտել «Միսս ԱՄՆ 2019» Չեսլի Քրիստին, հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
Ամերիկյան թերթի զրուցակիցների խոսքով՝ 30-ամյա մոդելի մարմինը հայտնաբերել են կիրակի առավոտյան 60 հարկանի երկնաքերի մոտակայում, որում նա ապրում էր։ «Միսս ԱՄՆ 2019» մրցույթի հաղթողին վերջին անգամ տեսել են 29-րդ հարկում։ Մահվանից առաջ Քրիստը գրություն է թողել այն մասին, որ ցանկանում է իր ամբողջ ունեցվածքը թողնել մայրիկին։
New York Post-ը մեջբերել է նաեւ մոդելի ընտանիքի հայտարարությունը․ «Մենք խորապես վշտացած ենք՝ ձեզ հայտնելով մեր սիրելի Չելսիի մահվան մասին։ Նա վառ լույս էր ճառագում, որն ամբողջ աշխարհում մարդկանց ոգեւորում էր նրա գեղեցկությամբ եւ ուժով»։
Մահվանից կարճ ժամանակ առաջ Քրիստն ինստագրամյան էջում հրապարակել է իր լուսանկարն ու գրել․ «Թող այս օրը ձեզ հանգիստ բերի»։