Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որպեսզի Հայաստանը կրկին դառնա պոտենցիալ սպառնալիք իր համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Գյանջա կատարած այցի ժամանակ նա ասել է․
«Մենք երբեք թույլ չենք տա, որ հայկական ֆաշիզմը գլուխ բարձրացնի մեր ռեգիոնում։ Մենք երբեք թույլ չենք տա, որ Հայաստան կրկին դառնա պոտենցիալ սպառնալիք Ադրբեջանի համար։ Եթե նման բան տեսնենք, կոչնչացնենք։ Դա պետք է իմանա յուրաքանչյուրը»,- ասել է Ալիեւը։