Պարագվայում երաժշտական փառատոնի ժամանակ հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Advertisement 1000 x 90

Պարագվայում երաժշտական փառատոնի ժամանակ հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Պարագվայի Սան Բեռնանդինո քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած երաժշտական փառատոնի ժամանակ 2 մարդ մահացել է, 5-ը՝ վիրավորվել։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ABC Color թերթը։

Նախնական տվյալներով՝ կրակողների թիրախը եղել է մահացածներից մեկը։ Փառատոնի մնացած մասնակիցները տուժել են պատահաբար։

Վարկածներից մեկի համաձայն՝ տեղի ունեցածը թմրավաճառների խմբերի միջև բախում է եղել։

Երկրորդ զոհն է մոդել Քրիստինա Արանդան։

Ոստիկանությունը դեռևս որևէ մեկին չի ձերբակալել։

 



Նման նյութեր