
ՈւԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել գերմանական պիցցերիայի դեմ, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։
Կազմակերպությունը դատարան է դիմել պիցցաներից մեկի՝ Champignons League-ի անվանման պատճառով («Շամպինիոնների լիգա»), որը համահունչ է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի անվանմանը՝ Չեմպիոնների լիգային: Պիցցերիայում այս հայտարարությանը հումորով են վերաբերվել, գրում է «ЧЕМПИОНАТ»-ը։