Օրվա ո՞ր հատվածում է ավելի ճիշտ պատվաստվել կորոնավիրուսի դեմ
Advertisement 1000 x 90

Օրվա ո՞ր հատվածում է ավելի ճիշտ պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Օրվա ո՞ր պահին է ավելի ճիշտ պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Այս մասին իր կարծիքն է հայտնել թերապեւտ, գաստրոէնտերոլոգ Վերա Սուխովան (Ռուսաստան)։

Ինչպես տեղեկացնում է «Պրայմ» գործակալությունը, պատվաստումը, մասնագետի կարծիքով, ավելի լավ է կատարել օրվա առաջին կեսին, քանի որ մարդու իմունիտետը պատվաստմանն արձագանքում է իբրեւ վիրուսի եւ սկսում է դրանից պաշտպանվելու պատասխան մշակել հետագայում։ Առավոտյան, թերապեւտի կարծիքով, իմունիտետն առավել ակտիվ է։

Նրա խոսքով՝ պատվաստանյութը չի կարող հիվանդություն առաջացնել, բայց չպետք է մոռանալ հակացուցումների մասին, օրինակ՝ տուբերկուլյոզ, ՄԻԱՎ, քրոնիկական համակարգային վարակներ եւ այլն։ Դրանց առկայությունը, մասնագետի խոսքով, կարող է լինել ժամանակավոր կամ բացարձակ հակացուցում պատվաստման համար։

news.am