Բրիտանական Daily Express թերթը ներկայացրել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի արտասովոր ախտանշանները՝ ներկայացնելով համապատասխան ուսումնասիրության արդյունքները:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հոդվածում նշվում է, որ SARS-CoV-2 նոր մուտացիան կարող է առաջացնել հազ, ջերմություն, համի և հոտի կորուստ: Դրանից բացի, կան երկու արտասովոր ախտանշաններ, որոնք երբեմն պահպանվում են մարդու մոտ վարակվելուց հետո: Խոսքը մասնավորապես գլխապտույտի ու մեջքի ցավի մասին է:
Բժիշկները նշում են, որ մեջքի ստորին հատվածում անհանգստություն առաջանում է «օմիկրոն» շտամով վարակված բուժառուների մոտ շատ ավելի հաճախ, քան «դելտա» տարբերակով վարակված անձանց մոտ: Նրանք նաև ընդգծում են, որ «օմիկրոն» վարակվածների մոտ հիվանդությունն ուղեկցվում է ուժեղ մկանային ցավով: