Վրաստանի մաքսակետերում Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար
Advertisement 1000 x 90

Վրաստանի մաքսակետերում Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել է խոշոր չափի չհայտարարագրված գումար

Սարփիի և Թբիլիսիի օդանավակայանի մաքսակետերում խուզարկման ընթացքում աշխատակիցները Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ Է․ Հ․-ի և Զ․Շ․-ի մոտ հայտնաբերել են չհայտարարագրված գումար, փոխանցում է «Ալիք մեդիան»։

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով՝ ընդհանուր չհայտարարագրված գումարը, ըստ Ազգային բանկի փոխարժեքի, կազմել է 252 հազար լարի (82 հազար դոլար)։

«Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավախախտ քաղաքացիները տուգանվել են 25 հազար լարիով (չհայտարարագրված գումարի 10%-ի չափով)»,- ասված է հաղորդագրության մեջ։



Նման նյութեր