Վերջին շաբաթների ընթացքում նկատելիորեն աճել է 60 եւ ավելի տարեկանների շրջանում սուր թոքաբորբով հիվանդների հոսպիտալացումների ռիսկը՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվելուց հետո։ Այս մասին զգուշացնում է Ֆուձիմինո բժշկական կենտրոնը (Ճապոնիա)։
Ինչպես հայտնում է Express-ը, ըստ մասնագետների՝ վերոնշյալ պացիենտների կեսից ավելին հիվանդանոց է ժամանել թոքաբորբով եւ ԹԱՕ սարքերի կարիք է ունեցել։
Բուժհաստատության տնօրեն Ակիրա Կանոյի խոսքով՝ սուր թոքաբորբը հայտնվում է տարեցների մոտ, ովքեր վաղուց պատվաստվել են, նույնիսկ եթե նրանք ստացել են պատվաստանյութի երկու չափաբաժին։ Նա նաեւ նշել է, որ օմիկրոնի «մեղմացման» մասին տեղեկատվությունը չի համընկնում իր տեսածին գործնականում։
Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս 60-ից բարձր մարդկանց լինել հատկապես զգույշ եւ չկորցնել զգոնությունը այն հայտարարությունների ֆոնին, որ օմիկրոնի շտամն ավելի քիչ վտանգավոր է, քան կորոնավիրուսի նախկին շտամները։