«Hammali&Navai» դուետի ադրբեջանցի երգիչը Բաքուն «հասարակաց տուն» է անվանել
Advertisement 1000 x 90

«Hammali&Navai» դուետի ադրբեջանցի երգիչը Բաքուն «հասարակաց տուն» է անվանել

«Hammali&Navai» դուետից Նավայի Բակիրովին Ադրբեջանում սպառնում են հաշվեհարդարով այն պատճառով, որ նա Բաքուն «հասարակաց տուն» է անվանել, հայտնում է Super-ը։

Երգիչն Էմին Աղալարովի հետ սկսել է կատարել «Сбежим в Баку» երգը։ Ինչ-որ պահի Hammali&Navai դուետի մասնակիցը որոշել է կատակել եւ «Բաքվի» փոխարեն այլ բառ գործածել։ Ադրբեջաներենով դա նշանակում է «հասարակաց տուն», միայն ավելի կոպիտ եւ վիրավորական ձեւով։

Բաքվեցիները կարծել են, որ Նավային մայրաքաղաքը համեմատել է «հասարակաց տան» հետ։ Նրա հասցեին բազմաթիվ վիրավորանքներ են հնչել, նրա մահն են ցանկացել եւ սպառնացել հաշվեհարդար տեսնել։

style.news.am