Անաստասիա Վոլոչկովայի նախկին սիրելին՝ Սերգեյ Կուզնեցովը, իր ինստագրամյան էջում պատմել է բալետի արտիստից բաժանվելու մասին։ Նրա խոսքով՝ հիմա պարուհին «իրեն որպես զոհ է ներկայացնում», թեեւ հենց նա է մեղավոր բաժանման համար։
«Մարդն այնպիսի քայլեր է կատարել, որոնք ես չեմ ներում։ Այդ պատճառով երեկ գրեցի, որ մենք բաժանվում ենք։ Այսօր տեսա, որ նա իրեն որպես զոհ է ներկայացնում։ Նման քայլերից հետո կա՛մ ներողություն են խնդրում, կա՛մ լռում»,- գրել է Սերգեյը։