Բրենդի հետևից չեմ ընկնում. դերասանուհի Անիտա Ավետիսյանի ամենաթանկ և էժան գնումը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Բրենդի հետևից չեմ ընկնում. դերասանուհի Անիտա Ավետիսյանի ամենաթանկ և էժան գնումը

ArmLur.am-ը հատուկ իր ընթերցողների համար սկսել է նոր շարք, որտեղ բացահայտում ենք, թե որն է հայ հայտնի դերասանուհիների կամ երգչուհիների նախընտրելի ոճը, ինչ բրենդներից են օգտվում եւ որն է նրանց ամենաթանկ եւ էժան գնումը։

ArmLur.am-ը այս անգամ զրուցել է դերասանուհի Անիտա Ավետիսյանի հետ։ Անիտայի խոսքով` նա բրենդամոլ չէ եւ հատուկ բրենդների հետեւից չի վազում. «Ինձ համար կարեւորը ոչ թե բրենդն է, այլ այն թե արդյոք այն ինձ համապատասխան է, իհարկե ունեմ հենց բրենդային հատուկ գնված հագուստներ, որոնք շատ լավն են թե որակապես եւ թե ոճով։ Բայց ամենդեպքում բրենդի հետեւից չեմ վազում»։

Մեր զրուցակցի սիրելի բրենդներն են` «Ֆետտի»,«Շանել» եւ «Զառա»։ Իսկ թե որն է եղել նրա ամենաթանկ գնումը, դերասանուհին դժվարացավ մտաբերել. «Կարծում եմ ձմեռային հագուստներս են, եւ մուշտակներս»։ Իսկ ամենէժան գնումները դրանք ամառային սովորական առօրյա մայկաներն են»։

armlur.am