
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ Գոռ Ծառուկյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) տնօրեն՝ 5 տարի ժամկետով:
Հրամանի համար հիմք են հանդիսացել գործող օրենսդրությունն ու ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող հանձնաժողովի որոշումը և եզրակացությունը: