
Ասեմ կարճ:
Եթե, Վահագն Խաչատուրյանը դառնար նախագահի թեկնածու հետպատերազմական և հետընտարական Հայաստանում պաշտոն չստանձնելուց հետո, կմտածեի, որ հնարավոր է, նշանակումը կծառայի ի շահ Պետության ու Պետականության : Կկարծեի՝ «խելքի են եկել», հասկացել են, որ գոնե մասնակի հակակշիռներ են հարկավոր և կարողացել են Խաչատուրյանին համոզել ու համապատասխան երաշխիքներ տալ: Իսկ այսօր, փաստ է, որ առաջադրվել է գործադիրի բոլոր որոշումներն ու ձախողումներն արդարացնելու պատրաստակամ ու առկա պրոբլեմների համաչափ պատասխանատվությունը ստանձնած, գործող նախարարը, որի քաղաքական կենսագրությունն այլևս բաժանվում է նաև մինչպատերազմական և հետպատերազմական պատմական շրջափուլերի:
Ինձ համար այլևս էական չէ՝ ո՞վ էր Խաչատուրյան Վահագը մինչ պատերազմը:
Բաբկեն Պիպոյանի ֆեյսբուքյան էջից