Վրաստանի չորս խոշոր քաղաքների՝ Թբիլիսիի, Քութայիսիի, Փոթիի և Քոբուլեթիի բնակիչները դուրս են եկել փողոց՝ բողոքելու երկրում գների բարձրացման դեմ, հաղորդում է Sputnik Georgia-ն:
Ցուցարարները պահանջում են իշխանություններից փոխել սակագները բարձրացնելու իրենց քաղաքականությունը և արմատախիլ անել կոռուպցիան, որը, ըստ նրանց, կրկին ի հայտ է եկել երկրում։
Մարդիկ ակցիայի են դուրս եկել պաստառները ձեռքին՝հետևյալ գրություններով. «Բարձրացրեք աշխատավարձերը», «Իշխանությունները ծիծաղում են մեզ վրա», «Ի՞նչ կա աշխատանքի տեղավորումից» ,«Հնդկաձավարը թանկացել է 80 տոկոսով»:
Ըստ ցուցարարների՝ Վրաստանն այն տասը երկրների թվում է, որոնց բնակիչները ապաստան են փնտրում արտասահմանում.
«Մարդկանց խոստացել են սակագները նվազեցնել կիսով չափ, վառելանյութի գները նվազեցնել առնվազն մեկ լարիով»,-ասել Է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Իրակլի Նադիրաձեն։