ArmLur.am-ի տեղեկություններով՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները նախագահի հավանական թեկնածու ունեն, նա Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն է:
ArmLur.am-ի հետ զրույցում Ղազարյանը նշեց, որ ընդդիմադիր խմբակցությունների հետ այդ հարցով հանդիպում քննարկում չի ունեցել: Նշեց նաև, որ առաջարկ էլ չի ստացել, սակայն եթե ստանա, ապա սիրով կհամաձայնի:
«Եթե պատգամավորներն առաջարկեն, ապա մեծ սիրով ու պատասխանտվությամբ կհամաձայնեմ: Այդ պաշտոնում առաջադրվելը ոչ թե պաշտոն ստանալ է, այլ հնարավորություն գործող իշխանության հրաժարականին հասնելու համար»,- ասաց նա:
Նշենք նաև, որ ըստ մեր տեղեկութունների՝ Էդգար Ղազարյանի թեկնածություն առաջադրելու ավելի շատ «Հայաստան» խմբակցությունն է հակված: