Սիլվի Բարկովան` Հնդկաստանում ապրելու, հիասթափությունների և երեխա ունենալու մասին. armlur.am
Advertisement 1000 x 90

Սիլվի Բարկովան` Հնդկաստանում ապրելու, հիասթափությունների և երեխա ունենալու մասին. armlur.am

Դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամուսնությունից հետո արդեն մի քանի տարի է, ինչ տեղափոխվել է Հնդկաստան՝ ամուսնու հայրենիք, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ երազում է Հայաստանում մշտական բնակություն հաստատելու մասին։

Սիլվի’, հետաքրքիր է ինչո՞վ եք զբաղվում Հնդկաստանում եւ ինչ գործունեություն եք ծավալում։

-Զբաղված եմ ընտանեկան կյանքը վայելելով, երբեմն, որպես ֆոտոմոդել հանդես գալով:

Ի՞նչ դժվարություններ եք ստիպված եղել հաղթահարել ամուսնությունից հետո, քանի որ տարբեր մշակույթների կրողներ եք։

-Դժվարություններ անխոս եղել են, բայց դրանք հեշտ հաղթահարելի են եղել։ Ամուսինս, եթե անկեղծ, հայկական մենթալիտետ ունի։ Ես բացարձակ չեմ զգում, որ ամուսնացել եմ օտարերկրացու հետ։

Արդյո՞ք եղել են հիասթափություններ։

-Ամեն վեճի ժամանակ, որը տեւել է 5-7 րոպե։ (ծիծաղում է)

Իսկ եղե՞լ է շրջան, որ մտածեք՝ միգուցե սխալվել եք։

-Սխալվել բարեբախտաբար ոչ։ Հուսամ՝ այդ օրը երբեք չի գա։

Հետաքրքիր է, ինչպիսի՞ն են Ձեր եւ Ձեր ամուսնու ծնողների հարաբերությունները։

-Բարիդրացիական։

Սիլվի, մեր հետաքրքրասեր ընթերցողներին հետաքրքում է՝ չեք պատրաստվում ընտանիքը համալրել եւ մայրանալ։

-Կարծում եմ, երբ ժամանակը գա, կհամալրվենք։

Ապրելով Հայաստանից հեռու՝ հետեւո՞ւմ եք երկրում առկա իրավիճակին։ Ի՞նչ տպավորություն եք ստանում։

-Այո, իհարկե։ Ես միայն ֆիզիկապես եմ բացակայում երկրից։ Շատ եմ նեղսրտում, որ մենք կորցնելուց հետո ենք գնահատում, որ մենք միայն շատ վատ էքստրիմի ժամանակ ենք միախմբվում, որ էդպես էլ չունեցանք երկիրն ու իր ազգին սիրող առաջնորդ, որ այս դժվարին պահին նորից թանկացումներ են սկսել… Ու շատ-շատ նմանատիպ տխուր՝ ես կասեի ողբերգական բաներ։

Հնարավո՞ր է, որ օրերից մեկ օր մշտական բնակության տեղափոխվեք Հայաստան։

– Ես երազում եմ այդ օրվա մասին։ Հավատք ունեմ, որ չենք կորցնի մեր անկախությունը, որ Հայաստանը կա-ից չի վերածվի կար-ի ու, եթե ոչ բոլորս, ապա մեծամասնությունը կվերադառնա մշտական բնակության մեր հրաշք երկիր։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը

armlur.am



Նման նյութեր